ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Դժբախտ հեծյալը

Դժբախտ հեծյալը
19.05.2025 | 21:29

Մեկ անգամ արդեն գրել եմ Լևոն Ալեքսանդրի Մանթաշյանցի և նրա ողբալի գերեզմանի մասին։ Ստորև ներկայացնում եմ ազգի համար նրա բարեգործությունների պատկերը։

ԼԵՎՈՆ ՄԱՆԹԱՇՅԱՆՑԻ՝ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՐԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՎԱՔ

ՑԱՆԿ

1910 թ․

Թոքախտի դեմ պայքարի Կովկասյան ընկերությանը՝ Աբասթումանում կառուցվելիք սանատորիայի համար՝ 500 ռ․։

1911 թ․

Հոր անունը կրող Թիֆլիսի Առևտրային դպրոցին՝ 25․000 ռ․

1912 թ․

-Ներսիսյան դպրոցի նոր շենքի կառուցումն ավարտելու համար՝ 80 հազար ռ․

- Թիֆլիսի 24 հայ ծխական դպրոցների հոգաբարձություններին՝ 24 հազար ռ․

-Թոքախտի դեմ պայքարի Կովկասյան ընկերությանը՝ 1000 ռ․

-Ախալքալաքի գավառի Սուլդա գյուղում դպրոցի նոր շենք կառուցելու համար՝ 1000 ռ․

-ԿՀԲԸ խորհրդին՝ հօգուտ դպրոցական-ուսուցչական ֆոնդի՝ 35 հազար ռ․

- Թիֆլիսի Հայուհյաց բարեգործական ընկերությանը՝ 20 հազար ռ․

-Հայոց դրամատիկական ընկերությանը՝ 15 հազար ռ․

-Ձրի և էժանագին ճաշարանների ընկերությանը՝ 15 հազար ռ․

-Հայոց ազգագրական ընկերությանը՝ «Ազգագրական հանդէսի» 22-րդ գրքի հրատարակման համար՝ 1000 ռ․

-Կովկասի Հայոց հրատարակչական ընկերությանը՝ 10 հազ․ ռ․

-Սբ Զատկի տոնի առթիվ Բաքվի Մարդասիրական ընկերությանը ֆիրմայի անունից՝ 300 ռ․, ինչպես նաև 12 տակառ մազութ

- Թիֆլիսի Գայանյան իգական դպրոցին՝ 8000 ռ․

1913 թ․

-Սբ Ծննդյան ու Զատկի կապակցությամբ 600 ռ․ ու 12 տակառ մազութ

- Ներսիսյան դպրոցի կառուցումն ավարտին հասցնելու համար՝ 42․000 ռ․

- Բաքվի Սբ Թադեոս և Սբ Բարդուղիմեոս եկեղեցու կառուցման համար՝ 2000 ռ․

- Թիֆլիսի Հայոց դրամատիկական ընկերությանը՝ 5000 ռ․

- Փարիզի Արևելյան կենդանի լեզուների բարձրագույն դպրոցի պրոֆեսոր, Ֆրեդերիկ Մակլերին Էջմիածնի նշանավոր փղոսկրյա ավետարանի լուսատիպ հրատարակության համար՝ 10․000 ֆրանկ

1914 թ․

-Թիֆլիսի շտապ բուժօգնության ընկերությանը՝ 5000 ռ․

-Ներսիսյան դպրոցի ներքին կահավորման համար՝ 20․000 ռ․

-Գայանյան իգական դպրոցի նոր շենքի համար տեղ գնելու ու կառուցման համար՝ 200․000 ռ․

- ԿՀԲԸ-ի կողմից բացվելիք հիվանդանոցի համար՝ 2000 ռ․

- Սբ Ծննդյան և Սբ Զատկի կապակցությամբ ԲՀՄԸ-ին՝ 600 ռ․

- Կովկասի կառավարչապետ Վորոնցով-Դաշկովին՝ պատերազմական կարիքների համար՝ 150․000 ռ․

1915 թ․

- Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցին ի նպաստ տաճկահայ փախստականների՝ 25․000 ռ․

-«Ձիթենի» գրական ժողովածուի հրատարակման համար՝ 500 ռ․

1916 թ․

- ԲՀՄԸ-ին Սբ Ծննդյան և Սբ Զատկի կապակցությամբ՝ 600 ռ․

-ԲՀԿՄ խորհրդին՝ 100 ռ․

-ԲՀԿՄ մելիորատիվ սեկցիային՝ 8000 ռ․

- Թիֆլիսի Հայոց գիւղատնտեսական ու տնայնագործական ընկերությանը՝ 20․000 ռ․

-Գայանյան իգական դպրոցի նոր շենքի կառուցման համար՝ 250․000 ռ․

1917 թ․

Հայոց գյուղատնտեսական ընկերությանը՝ 600․000 ռ․ և 30 զտարյուն ձի

Ընդհանուր գումարը՝

-1․569․900 ռ․

-10․000 ֆրանկ

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 3896

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ